Գլխավոր Նորություններ Կարեն Կարապետյանը Հայաստանում է. հանգրվանել է Ծաղկաձորում. hraparak.am

Կարեն Կարապետյանը Հայաստանում է. հանգրվանել է Ծաղկաձորում. hraparak.am

190

Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում է հանգրվանել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շրջում է հյուրանոցում, զրուցում մյուս հանգստացողների հետ:

«Հրապարակի» հարցերին հրաժարվեց պատասխանել’ ասելով, որ իր անձնական կյանքով է ապրում:Հիշեցնենք, որ երեկ Մարիոթում էին նաև իշխանական վերնախավի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ Էդգար Առաքելյանն ու Համազասպ Դանիելյանը. նշում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրը: Չի բացառվում, որ ներկա և նախկին իշխանավորների ճանապարհները խաչված լինեն: