Գլխավոր Նորություններ Շրի Լանկայում եկեղեցու մոտ ևս մեկ պայթյուն է որոտացել

Շրի Լանկայում եկեղեցու մոտ ևս մեկ պայթյուն է որոտացել

182

Շրի-Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում, նոր պայթյուն է որոտացել, այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նախնական տվյալներով՝ ականազերծման ժամանակ եկեղեցու մոտ կայանված պայթուցիկով լցված ֆուրգոնը պայթել է։ «Մեքենան պայթել է սակրավորների կողմից ականազերծման պահին»,- հայտնում են ականատեսները։  Անվտանգության ուժերը դեռևս միջադեպի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն արել։  Շրի Լանկայի իշխանությունները երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, սգո օր են հայտարարել ի հիշատակ Կոլոմբոյում պայթյունների ժամանակ զոհվածների: