Գլխավոր Նորություններ Պեսկովը հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել Պուտինին ուղղված երկտողը կորցնողների...

Պեսկովը հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել Պուտինին ուղղված երկտողը կորցնողների հետ

186

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը России 1-ի եթերում տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այն մարդկանց հետ, որոնք կորցրել են տարեց կնոջ կողմից Պուտինին փոխանցված գրությունը:

«Նրանք, ովքեր կորցրել էին գրությունը, այլևս ոչինչ չեն կորցրել: Ես դա կարող եմ վստահաբար ասել: Իսկ այդ կնոջն իսկապես այդպես էլ չեն գտել»,- Պեսկովին մեջբերում է РБК-ն:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը «անգութ» է քաղաքացիների դիմումների նկատմամբ ուշադրության հարցում. մարդկանց հետ հանրային հանդիպումներից հետո նախագահին են փոխանցում թղթի կտորների վրա գրած նամակները, և նա այլ գործով չի զբաղվում, քանի դեռ իրեն չեն հանձնել դրանք:

Պեսկովը հավելել է, որ նախագահն ազնիվ է մարդկանց հետ և ազնվորեն պատասխանում է նրանց հարցերին, քանի որ զգում է իր պատասխանատվությունը:  
 
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ուղիղ կապի ժամանակ Պուտինին հարց են ուղղել, թե ինչի համար է նա ամաչում, որին պատասխանելով ՌԴ ղեկավարը հիշել է 2010 թվականին մի կնոջ իրեն փոխանցած երկտողի մասին, որը կորցրել էին անվտանգության աշխատակիցները: