Գլխավոր Շոուբիզնես Ամեն ինչ Ձեզնից է կախված. Լիլիթ Բաբասյանը մարզվում է Կասկադում (լուսանկարներ)

Ամեն ինչ Ձեզնից է կախված. Լիլիթ Բաբասյանը մարզվում է Կասկադում (լուսանկարներ)

176

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա մարզվում է Կասկադում՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը:

Լիլիթն իր հետևորդներին վստահեցրել է ՝ առաջինը պետք է ճիշտ սննդակարգով ապրել, հետո նոր մարզվել:

«Ինչի՞ց սկսել նիհարելն ու ե՞րբ անցնել մարզումներին․ ամենամեծ սխալը, որ նկատում եմ, այն է, երբ նիհարել ցանկացող աղջիկներն անմիջապես վազում են մարզասրահ, մինչդեռ առաջին հերթին պետք է փոխել սննդակարգը:
Սննդակարգ պահելուց հետո միայն պետք է սկսեք մարզվել:

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի մարմին եք ուզում ունենալ: Ձեր նպատակից շատ բան է կախված: Դրանից հետո պետք է ընտրել լավ մարզչի, որը ձեզ ճիշտ կմարզի:

Արդյունքը կարող է տեսանելի լինել 1 ամսից, հնարավոր է նաև 1 տարուց: Ամեն ինչ Ձեզնից է կախված: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա, եթե զուգահեռ ճիշտ սնվեք, հրաժարվեք ալկոհոլից և պարտաճանաչ մարզվեք: 1 ամսվա ընթացքում արդյունք ունենալն իրատեսական է»,- լուսանկարին կից գրել է նա :