Գլխավոր Նորություններ Իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Քոչարյանը համարում է Փաշինյանի վրեժխնդրության և դրսից ճնշման...

Իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Քոչարյանը համարում է Փաշինյանի վրեժխնդրության և դրսից ճնշման հետևանք

1153

ՀՀ գործող վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար, TV5-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ», – նշեց նա:

Լրագրողի հարցին, թե իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Փաշինյանի վրեժխնդրության հետևանք է, ու բացի այդ իշխանությունների դրսից ճնշում կա, Քոչարյանը պատասխանեց, որ երկու տարբերակն էլ գոյություն ունեն։

«Իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով: …Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում», – ասաց երկրորդ նախագահը։