Գլխավոր Մամուլ Չեն գտել, չեն էլ գտնելու. Ռոբերտ Քոչարյանը՝ իր ստվերային հարստության մասին

Չեն գտել, չեն էլ գտնելու. Ռոբերտ Քոչարյանը՝ իր ստվերային հարստության մասին

967

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ մեջբերեց անեկդոտը՝ «գլխացավանքս քիչ էր, հարևանս էլ մերսեդես գնեց»՝ խոսելով հարստության մասին:

Անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող հրապարակումներին, թե ինքը միլիարդավոր դոլարների ունեցվածք է կուտակել, հարցին՝ ի՞նչ ունեցվածքի տեր մարդ է, հարո՞ւստ է, նա պատասխանեց.

«Եթե ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ՝ իրեն կսիրե՞ն, թե՞ չեն սիրի, երբեք չի անելու այն քայլերը, որոնք կբերեն երկրի զարգացմանը: Պետք է այդ մասին չմտածես, պետք է ուղղակի առաջ շարժվես՝ համոզված լինելով, որ ճիշտ ես անում: Ոնց որ միլիարդի մասին չեն խոսում, սկսեցին հարյուրավոր միլիոնների մասին խոսալ, հետո տասնյակ միլիոնների մասին. մի քիչ էլ համբերենք: Այսօր իրենք իշխանություն են, այսօր իրենք ունեն անձնական բանկային հաշիվներ, որոնք սառեցված են»:

Քոչարյանը նշեց, որ կարծում է՝ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ ունեն նման թափանցիկ, հայտնի՝ բոլոր աղբյուրներով, բանկային հաշիվներ, որոնք ունի ինքը: Հարստության մասին խոսելով՝ նա հիշեցրեց, որ վերջին 11 տարին աշխատում է մի ընկերության մեջ, որտեղ բավական բարձր է վարձատրվում:

«Հայաստանի մասշտաբներով ես երևի ունևոր մարդ եմ: Ինչ մենք ունենք՝ օրինական ձևով ձևավորված է, ի՞նչ ունենք ստվերային՝ որևէ հարաբերություն որևէ մեկի հետ չունենք, չունենք օֆշորային հաշիվներ, որոնք, ի դեպ ասեմ, վերջին մեկ տարին փնտրում են ամբողջ աշխարհում, պետական ռեսուրսներով դրած փնտրում են: Չեն գտել, չեն էլ գտնելու: Ինչ ունենք՝ թափանցիկ է, ձևակերպված է և ստվերային չէ»,- ասաց նա: