Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լոռին» սեփական դաշտում պետք է մրցեր «Բանանցի» հետ, սակայն հանդիպումը չի կայացել: Երեւանյան թիմը հրաժարվել է խաղին մասնակցել, իսկ ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը նշել է, որ գնացել են այդ քայլին, քանի որ խաղի գլխավոր մարզավարը Գեւորգ Եղոյանն է:
«Բանանցին» գրանցվել է տեխնիկական պարտություն, արդյունքում Վանաձորի թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ:
Հավելենք, որ եզրափակիչը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին՝ «Բանանց» մարզադաշտում: «Լոռին» մրցելու է «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» զույգի հաղթողի հետ: