Գլխավոր Նորություններ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան

Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան

183

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, որտեղ քիչ անց կմեկնարկի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նրան դատական նիստերի դահլիճ տեղափոխեցին անվասայլակով։

Lրագրողի հարցին, թե ինչպես է իրեն զգում՝ Գրիգորյանը պատասխանեց. «Գրեք լավ»։