Գլխավոր Շոուբիզնես Էմմին երրորդ զավակին է սպասո՞ւմ (լուսանկարներ)

Էմմին երրորդ զավակին է սպասո՞ւմ (լուսանկարներ)

2088

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հունիսի 23-ին տոնել է ծննդյան տարեդարձը։

Երգչուհին 32-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Էմմին, Քնարիկ Զաքարյանը և այլք: Անահիտը տարեդարձը տոնել է Երևանի բարձրահարկերից մեկի տանիքում տեղակայված սրճարանում: 

Անահիտը տարեդարձի միջոցառանը ներկայացել է սպիտակ զգեստով: Երգչուհին նշել է, որ զգեստն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Տարեդարձի համար Անահիտի ընտրած տորթը ևս սպիտակ է եղել:

Ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից, երգչուհին մինչև ուշ երեկո ուրախացել է ընկերների ու հարազատ մարդկանց միջավայրում:

Սակայն հրապարակած լուսանկարներից ավելի շատ ուշադրություն է գրավում այս մեկը, իսկ ավելի կոնկրետ այս լուսանկարում Էմմիի փորիկը։ 
Լուսանկարում երևում է, որ երգչուհու փորիկը բավականին կլորացած է։ 
Ի դեպ, օրեր առաջ, երբ նա ընկերուհու հետ զբոսնում էր Վիեննայում կրկին ոչ հարթ փորիկով լուսանկար է հրապարակել։ 

Հնարավոր է, երկու դեպքում լուսանկարվելու դիիրքն ու ընտրված հագուստն են ոչ համապատասխան, սակայն ակնհայտ երևում է, որ այս լուսանկարներում երգչուհին հարթ փորիկ չունի, ինչպես սովոր ենք նրան տեսնել։