Գլխավոր Մամուլ «Իշխանության զավթում». Գևորգ Կոստանյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

«Իշխանության զավթում». Գևորգ Կոստանյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

650

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրինք` ինչո՞վ է զբաղված այնտեղ։ «Դասավանդում եմ գործող դատախազներին, ուսանողներին»: Հետևո՞ւմ եք հայաստանյան զարգացումներին։ «Շատ հպանցիկ»: Ինչո՞ւ։ «Որովհետև շատ ծանրաբեռնված եմ ոչ միայն գիտամանկավարժական, այլև իմ մասնագիտությամբ պայմանավորված այլ գործունեությամբ»:

Տեղյա՞կ եք, որ ՍԴ նոր նախագահ «ունենք»: Ծիծաղում է. «Հայաստանը ՍԴ նոր նախագահ ունի 2018-ից»: Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՍԴ նախագահ: «Ես որևէ մեկի հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես իմ դիրքորոշումն եմ հայտնում երևույթի նկատմամբ. սահմանադրաիրավական տեսանկյունից այս հարցն անգամ ավելորդ եմ համարում քննարկել՝ Սահմանադրությունը հստակ ու սպառիչ կարգավորել է այս հարցը, և ցանկացած քննարկում խնդրո առնչությամբ համարում եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթի»:

Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։ «Վստահ եմ, որ ՍԴ-ն շարունակելու է իր գործունեությունը Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով»: Բայց չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ լինեն։

«Իշխանության գործողություններին ես չեմ անդրադառնա, սակայն կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավական` հակաօրինական գործընթացներ եթե ծավալվեն, հարցը կտեղափոխվի քրեաիրավական դաշտ` դրանից բխող հետևանքներով»: Կկոնկրետացնե՞ք։

«Խնդիրն այն է, որ ՍԴ լիազորություններին տիրանալը դիտվում է իշխանությունը զավթելու եղանակ, ինչը նախատեսված է Քրօր․ 300 հոդվածով՝ որպես առանձին հանցագործություն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: