Գլխավոր Նորություններ «Խնչած ունեմ». քաղաքապետի մամուլի քարտուղարի կտրուկ արձագանքը՝ Երևանում առավելագույն արագությունը նվազեցնելու վերաբերյալ...

«Խնչած ունեմ». քաղաքապետի մամուլի քարտուղարի կտրուկ արձագանքը՝ Երևանում առավելագույն արագությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկմանը (լուսանկարներ)

896

Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։

Այս առաջարկը բազմաթիվ մտահոգություններ էր առաջացրել քաղաքացիների, վարորդների շրջանում, քանի որ երթևեկության ներկայիս գերծանրաբեռնվածության պայմաններում սա կարող է լրացուցիչ անհարմարություն ստեղծել ու տևական խցանումների պատճառ դառնալ։

Հիմնական քննարկումները ծավալվել են Facebook սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից մեկի գրառմանն արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն՝ արտահայտվելով բավականին կտրուկ, գրում է aysor.am-ը:

Մանրամասն՝ լուսանկարում։