Գլխավոր Նորություններ Պուտինն ասել է, որ 2000 թվականից սկսած մտածում է իրեն փոխարինողի մասին

Պուտինն ասել է, որ 2000 թվականից սկսած մտածում է իրեն փոխարինողի մասին

123

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times պարբերականին տված հարցազրույցում խոսել է իրեն փոխարինողի մասին: 

«Ինձ փոխարինողի մասին մտածում եմ 2000 թվականից սկսած, սակայն վերջնական ընտրությունը ընտրողներինն է»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Բացի այդ, Պուտինն անդրադարձել է իր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործելաոճին՝ նշելով, որ նրա մեթոդներն իրեն խորթ են, սակայն միևնույն ժամանակ նրան տաղանդավոր մարդ է համարում:

«Ես չեմ հասկանում նրա մեթոդներից շատերը, երբ խոսքը վերաբերում է խնդիրների լուծմանը, սակայն գիտե՞ք՝ ինչ եմ կարծում, կարծում եմ, որ նա տաղանդավոր մարդ է»,- Պուտինի խոսքը մեջբերում է Life.ru-ն:

ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ թեև Թրամփը «կարիերիստ քաղաքական գործիչ» չէ, հոյակապ պատկերացնում է, թե ինչ են ամերիկացիները սպասում իրենից: