Հունիսի 27-ին, ժամը 16:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող արվեստի դպրոցի պատուհանի պլաստմասսե ծածկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ամրացրել են ծածկը՝ 12 քմ: