Գլխավոր Մամուլ «Ժամանակ». Գագիկ Ջհանգիրյանը՝ Արարատի մարզպե՞տ

«Ժամանակ». Գագիկ Ջհանգիրյանը՝ Արարատի մարզպե՞տ

454

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին:

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործող մարզպետները չեն կարողանում տեղերում իրավիճակը պահել իրենց հսկողության տակ, և շատերը դա ընդունում են որպես անիշխանություն: Հիմա փորձ է արվում տեղերում նշանակել մարդկանց, որոնք կկարողանան մարզում լիակատար վերահսկողություն հաստատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: