Գլխավոր Մամուլ «Իրատես». Ռոբերտ Քոչարյանը «ատամ» ունի Ծառուկյանի վրա. չի պատրաստվում ներել

«Իրատես». Ռոբերտ Քոչարյանը «ատամ» ունի Ծառուկյանի վրա. չի պատրաստվում ներել

413

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված դատական գործընթացների մեկնարկից սկսած ԲՀԿ-ի վերաբերմունքը խիստ զայրացրել է երկրորդ նախագահին ու նրա մերձավոր շրջապատին, արդեն գրել ենք։ Սակայն մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ այդ դժգոհությունը գագաթնակետին է հասել, երբ օրերս ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե Քոչարյանի գործում քաղաքական ոչինչ չեն տեսնում ու դա իրավական հարթության մեջ են դիտարկում։

Իսկ այս հայտարարությունը չէր կարող առանց Գագիկ Ծառուկյանի գիտության լինել։

Առանց այն էլ ԲՀԿ-ի վրա «ատամ» ունեցող Ռոբերտ Քոչարյանը, լավատեղյակների վստահեցմամբ, չի պատրաստվում այս ամենը ներել ու պատեհ պահի միանշանակ ցույց կտա, թե իրականում ում է «պարտական» Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության ստեղծմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում