Գլխավոր Սպորտ Պաշտոնական. ՀՖՖ-ն պատժամիջոցներ կկիրառի «Բանանցի» նկատմամբ

Պաշտոնական. ՀՖՖ-ն պատժամիջոցներ կկիրառի «Բանանցի» նկատմամբ

137

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ «Լոռի» – «Բանանց» հանդիպման հետ կապված, որին «Բանանցը» հրաժարվեց մասնակցել:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ  թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն», – ասված է հայտարարության մեջ:

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»