Գլխավոր Շոուբիզնես Հայերն ամենասեքսուալ ազգերի 10-յակում են

Հայերն ամենասեքսուալ ազգերի 10-յակում են

1133

Ճանապարհորդների համար Big Seven Travel առ-ցանց վերլուծական ծառայությունը պարզել է ամենասեքսուալ ազգերին։ Թոփ-50 ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ցուցակը կազմելիս Big Seven Travel-ի մասնագետները հարցում են անցկացրել իրենց մեկուկես միլիոնանոց լսարանի շրջանում։ Պարզվել է, ամենասեքսուալները Ուկրաինայի բնակիչներն են։

«Ուկրաինացիներն ունեն ապշեցուցիչ արտաքին։ Ո՞վ կարող է վիճել սրա հետ։ Զարմանալի չէ, որ ուկրաինացիների շրջանում այդքան մոդելներ կան»,- մեկնաբանել են ծառայության աշխատակիցները։

Երկրորդ տեղում են դանիացիները, նրանց հաջորդում են ֆիլիպինցիները, բրազիլացիները, ավստրալիացիները, Հարավային Աֆրիկայի բնակիչները, իտալացիները։

Ցուցակի ութերորդ տեղում են հայերը։

«Քարդաշյան ընտանիքի շնորհիվ Հայաստանն իր տեղն է գտել սեքսուալ քարտեզում», – նշում են  ցուցակը կազմողները։ 

Տասնյակում է անգլիացիներն ու կանադացիները։