Մալազիայի AirAsia ավիաընկերության օդանավում մահացել է երկու ամսական երեխա: Այս մասին հաղորդում է News.com.au կայքը:
Ինքնաթիռն իրականացնում էր չվերթ Կուալա Լումպուրից դեպի Ավստրալիայի Պերտ: Վայրէջք կատարելիս, օդանավին դիմավորել է բժիշկների և ոստիկանության բրիգադը: Սակայն ուղևորին փրկել չի հաջողվել. նա մահացել է իր ծնողների՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների ձեռքերում: Երեխայի մահվան պատճառը պաշտոնապես չի հայտարարվել:
Պերտից Մալազիա հետադարձ թռիչքը հետաձգվել է, որի համար ավիաընկերության աշխատակիցները ներողություն են խնդրել ուղևորներից: