Գլխավոր Նորություններ «Ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու». Կոտայքի...

«Ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու». Կոտայքի մարզպետն արձագանքել է Սասուն Միքայելյանին

186

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին։

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր “ընդհանուր” գործին։

Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ…

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու», – Facebook-յան իր էջում գրել է Պետրոսյանը։