Գլխավոր Նորություններ Մանվել Գրիգորյանի գործով դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը. Նա դարձյալ փորձաքննության կենթարկվի

Մանվել Գրիգորյանի գործով դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը. Նա դարձյալ փորձաքննության կենթարկվի

172

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազների միջնորդությունը՝ ՄանվելԳրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննություն անցկացնելու մասին։

Նույն որոշմամբ, այդ փորձաքննության իրականացումը հանձնարարվում է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովին։

Հանձնաժողովին հարցեր առաջադրել են և՛ մեղադրողները, և՛ պաշտպանական կողմը։ Հանձնաժողովը մասնավորապես, պետք է պատասխանի դատախազի առաջադրած հետևյալ երեք կարևորագույն հարցերին. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, դրանցից որևէ մեկը տեսակով կամ ծանրության աստիճանով համապաստախանու՞մ է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններին, և դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է պաշտպանների և դատախազների առաջադրած մյուս հարցերին, ապա դրանք, որպես լրացուցիչ հարցեր, կարող են ներկայացվել համապատասխան հանձնաժողով։

Որոշման հրապարակումից հետո նիստը հետաձգվեց, որովհետև Մանվել Գրիգորյանն այս անգամ չէր ներկայացել նիստին։ Նկատենք, որ մինչ այդ բժիշկները զգուշացրել էին, որ նրա ներկա գտնվելը նիստին անհանր է, առողջական խնդիրներ կարող են ծագել։  

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին ժ. 12։00-ին։