Գլխավոր Նորություններ Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջացնել ամառային հողաթափերը

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջացնել ամառային հողաթափերը

130

Ամառային հաղաթափիկները շատ տարածված են, քանի որ թույլ են տալիս մաշկին շնչել ու խուսափել առատ քրտնարտադրությունից: Սակայն Հյուսիսային Կարոլինայի Ուեյք Ֆորեստ բապտիստական բժշկական կենտրոնի փորձագետ Կամիլա Լոնգը եկել է այն եզրահանգման, որ հողաթափերը կարող են վնասակար լինել առողջության համար, գրում է The Sun-ը:

Նրա խոսքով՝ հողաթափերը ոտքին պահելու համար մարդն ստիպված է լինում ճկել մատները, ինչը հանգեցնում է քայլվածքի փոփոխության: Այս սովորությունը կարող է վնասել մկաններն ու կրունկների ջիլերը, ինչպես նաև նպաստել մեջքի ցավի առաջացման: Ավելին՝ ժամանակի ընթացքում այս հողաթափերը կարող են հանգեցնել ներբանային ֆասցիտի (ոսկրափուշ) առաջացման, իսկ այս հիվանդությունը բնորոշվում է կրունկի սաստիկ ցավով, որն ի հայտ է գալիս կամ էլ ավելի է սաստկանում ծանրաբեռնվածության դեպքում: Ինչպես նշում է մասնագետը, այս դեպքում վերականգնման համար կարող են տարիներ պահանջվել:

Սակայն մասնագետներն անգամ այս դեպքում են ելք գտել: Նրանց խոսքով՝ հարկավոր է պարզապես ընտրել այնպիսի հողաթափեր, որոնք ծալվում են այն հատվածում, որտեղ ծալվում է ոտնաթաթը: Միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում կրել դրանք այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով հարկավոր է երկար ժամանակ ոտքի վրա անցկացնել: