Գլխավոր Նորություններ Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա...

Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե ոչ. Արթուր Գևորգյան

381

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի նախկին խոսնակ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու և ՌԴ-ում հիմնավորապես հաստատվելու մասին տեղեկություններին։

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե ոչ։

Տիկնայք և պարոնայք, դադարեցրեք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք», – ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։