Գլխավոր Արցախ Ստեփանակերտում կայացել է «Արցախի գրական դարբնոց» խորագրով երիտասարդ ստեղծագործողների սեմինար-քննարկում

Ստեփանակերտում կայացել է «Արցախի գրական դարբնոց» խորագրով երիտասարդ ստեղծագործողների սեմինար-քննարկում

158

Արցախցի երիտասարդ գրող Վովա Արզումանյանի նախաձեռնությամբ և «Երիտասարդական հանրային հետազություների կենտրոն»-ի աջակցությամբ Արցախի կառավարության շենքում այսօր տեղի է ունեցել «Արցախի գրական դարբնոց» խորագրով երիտասարդ ստեղծագործողների սեմինար-քննարկում:

Ստեփանակերտում  կայացել  է  «Արցախի գրական դարբնոց» խորագրով երիտասարդ  ստեղծագործողների  սեմինար-քննարկում

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  Վ. Արզումանյանը:

Նա   ասել  է, որ  յուրաքանչյուր   պետության  հիմքը   ուժեղ  ու  զարգացած   երիտասարդությունն է, որոնց  մեջ  կան  մարդիկ  ովքեր   օժտված  են  բնատուր   տաղանդով՝ որն  է  ստեղծագործելը:«Այսօրվա  մեր   քննարկման  նպատակն  է, որպեսզի  Արցախում  ապրող  երիտասարդ  գրողները  կարողանան   ազատ  արտահայտել   իրենց  մտքերը,    և  այն  հրապարակել   տարբեր   թերթերում  և  ամսագրերում: Երիտասարդ  գրողների  մեծ  մասն  իրենց  ստեղծագործությունները   հրապարակում են  սոցցանցերում: Ցավոք  սրտի,  կան  մարդիկ  ովքեր  զբաղվում են  գրագողությամբ՝  անտեսելով  ստեղծագործողի    հեղինակային  իրավունքները»,-մասնավորապես  ասել է   Վ. Արզումանյանը: Քննարկաանը՝ «Երիտասսրդական հանրային հետազություների կենտրոն»   ՀԿ  նախագահ  Անի  Առաքելյանը  ողջունելով  ներկաներին, կարևորել  է  նման  նախաձեռնության   իրականացումը՝  այն  համարելով արդիական     թեմա:

Այնուհետև   Քրիստոնեական  դաստիարակության  կենտրոնի    տնօրեն, Ասկերանի    շրջանի  հոգևոր   հովիվ  Տեր Մեսրոպ  քահանա  Խունոյանը      հանդես  է   եկել  օրհնության  խոսքում:Խոսելով  «Ստեղծագործությունը  և  մարդու  հոգին»  թեմայի  մասին՝   Տեր Մեսրոպ  քահանա  Խունոյանն  ասել է, որ    մարդու համար ստեղծագործությունն ինքնաարտա­հայտման, չիրականացված երազանք­ների ու ձգտումների իրականացման միջոց է: Դա մի գործընթաց է, որը չու­նի վերջ:«Ցան­կացած տեսակի ստեղծագործության մեջ մարդ ներդնում է իրեն, իր մտքերը, զգացմունքները, ցանկություններն ու երազանքները, իր հավատն ու խանդա­վառությունը»,-նշել  է  հոգևոր  հովիվը:

Միջոցառմանը  ներկա  ԱՀ  ընդհանուր  իրավասության  առաջին  ատյանի  դատարանի  դատական  ծառայող,   երիտասարդ  գրող  Նանար  Պողոսյանն  էլ  իր  ելույթում  անդրադարձել  է   հեղինակային  իրավունքների  պաշտպանության  հարցերին:Նրա  խոսքով՝   հեղինակային  իրավունքը  ստեղծվել  էր այն  նպատակով, որ  հեղինակները  որոշակի  վերահսկողություն ունենան    իրենց  աշխատանքների   տպագրության  նկատմամբ  և  ստանան  որոշակի  ֆինանսական  փոխհատուցում, որպեսզի  դա  խթանի նրանց  գրելու նոր  գրքեր: Տեղեկատվական  տեխնոլոգիաների  զարգացումը  և համացանցի  լայն  տարածումն  ի  հայտ  բերեց  իրավական  կարգավորման  և  հեղինակային  իրավունքի   պաշտպանության  մի  շարք  բացթողումներ:«Հեղինակային  իրավունքի  օգտագործման  նոր  միջոցները  պահանջում  են  նոր  մոտեցումներ, ինչպես  գործնական, այնպես  էլ  տեսական  հարթությունում: Դրա  համար  անհրաժեշտ  է    հեղինակային  իրավունքի  և  հարակից  իրավունքների  օրենսդրության կատարելագործում, մի  շարք  հարցերի  հստակեցում, ինչպես  նաև    հեղինակային  իրավունքի  ոլորտում  լավագույն  փորձերի  ներդնումը»,-մասնավորապես   ասել  է  Ն.  Պողոսյանը:

Միջոցառմանը    ելույթներով  և   առաջարկներով    հանդես  են  եկել  նաև   այլ   երիտասարդ  գրողներ  և  հյուրեր: