Գլխավոր Նորություններ Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտ. 22-ամյա երիտասարդը կրակել է տղամարդու ազդրերին

Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտ. 22-ամյա երիտասարդը կրակել է տղամարդու ազդրերին

201

Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ազդրերի ծակած, արնահոսող վերքեր, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ապրիլի 20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 19-ին, ժամը 14.00-ին, Ավան թաղամասի գերեզմանատան մոտ իր մոտ եղած ատրճանակով հիշյալ տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 22-ամյա Ռոման Ք.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Ք.-ին եւ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: