Գլխավոր Մամուլ «Հրապարակ». Ինտրիգը հենց այստեղ է. Արմեն Սարգսյանը գերազանցել է Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ». Ինտրիգը հենց այստեղ է. Արմեն Սարգսյանը գերազանցել է Նիկոլ Փաշինյանին

163

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները, օրերս դրանք տրամադրել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռեւս չեն հրապարակել այդ արդյունքները:

Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը»` 5,8, Հանրապետական կուսակցությանը` 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է:

Ինտրիգը հենց այստեղ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով առաջին անգամ գերազանցել է վարչապետին. Սարգսյանի վարկանիշը 61 տոկոս է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: