Գլխավոր Նորություններ Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել...

Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է. Tert.am

1337

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային: Այս պահին նա գտնվում է «Զվարթնոցի» ոստիկանության գծային բաժնում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Իմ պաշտպանյալին, առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա: Երկու ժամ է, ինչ ոստիկանները թույլ չեն տալիս ինձ տեսակցել իմ պաշտպանյալին:

Սրա համար պատասխան են տալու, Արդարադատության նախարարության աշխատողը, երկու ժամ է, թույլ չի տալիս տեսակցել իմ պաշտպանյալին: Իմ պաշտպանյալի թռիչքը ժամը 9:10 է, նրան ապօրինի գողացել են, չկա դատարանի որոշում, արդեն ցերեկվանից տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնել եմ նրան, հիմա գտել եմ «Զվարթնոցում»»:

Հարցին, թե մասնավորապես ինչ պատճառաբանությամբ թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին, Մելքոնյանն ասաց, որ տարբեր անհիմն պատճառաբանություններ են բերում, ասում են՝ իրենք չեն պատասխանատուն ու թույլ չեն տալիս:

«Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»,-ասաց պաշտպանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: