Գլխավոր Նորություններ Ինչպես պաշտպանվել մոծակներից ու մեղմել խայթածի հետևանքով առաջացած տհաճ զգացողությունները

Ինչպես պաշտպանվել մոծակներից ու մեղմել խայթածի հետևանքով առաջացած տհաճ զգացողությունները

229

Ամռանը մոծակներից խուսափելը գրեթե անհնարին է, քանի որ վաղ թե ուշ դրանք խայթում են յուրաքանչյուրին: Սակայն բարեբախտաբար կան հնարքներ, որոնք կօգնեն ոչ միայն պաշտպանվել այս միջատներից, այլև ազատվել դրանց խայթածի տհաճ հետևանքներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Կիտրոն

Կիտրոնը հիանալի բնական միջոց է մոծակներին վանելու և խայթածի հետևանքով առաջացած քորից ու ցավից ազատվելու համար: Ընդամենը մի քանի կաթիլ կիտրոնի հյութը կօգնի մեղմել տհաճ զգացողությունները և ազատվել կարմրածությունից: Կիրտոնի միջոցով մոծակներից պաշտպանվելու համար հարկավոր է միրգը կիսել ու դրա մեջ մեխակներ դնել: Այս բաղադրիչների հոտը վանում է մոծակներին՝ թույլ տալով ազատվել դրանցից անգամ բնության գրկում:

Կերակրի սոդա

Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է մոծակի խայթածի տհաճ հետևանքներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է սոդային մի փոքր ջուր ավելացնել և ստացված մածուցիկ զանգվածը քսել մաշկին: Այս խառնուրդը կօգնի ընդամենը մի քանի րոպեում ազատվել քորից ու բորբոքումից:

Քացախ

Քացախով թրջված բամբակյա սկավառակը մաշկին դնելը նույնպես կօգնի մեղմել տհաճ զգացողությունները: Չափազանց սուր հոտից խուսափելու համար խորհուրդ է տրվում խնձորի կամ խաղողի քացախ օգտագործել:

Սառույց

Սառույցը չի արագացնում ապաքինման գործընթացը, սակայն օգնում է մեղմել տհաճ զգացողությունները: Պարզապես հարկավոր է այտուցված մաշկին մի կտոր սառույց դնել:

Հալվե վերա

Հալվե վերայի հյութն անչափ օգտակար է և օգնում է ազատվել անգամ մրսածությունից, բորբոքումներից ու հարբուխից: Բացի այդ, այն հիանալի միջոց է մոծակի խայթածի հետևանքով առաջացած տհաճ զգացողությունները մեղմելու համար: Այս բույսի հյութը դուրս է բերում բոլոր տոքսիկ նյութերը՝ նպաստելով արագ ապաքինմանը:

Սխտոր

Սխտորի հոտը վանում է միջատներին, այդ թվում նաև մոծակներին: Բացի այդ, այս մթերքն օգնում է ազատվել մոծակի խայթածի տհաճ հետևանքներից: Պարզապես հարկավոր է մաշկին մի կտոր սխտոր դնել: Այս պրոցեդուրան կարող է բավական տհաճ լինել, սակայն այն շատ արդյունավետ է:

Ատամի մածուկ

Շատ արդյունավետ միջոց է նաև ատամի մածուկը: Անանուխի համով մածուկը կօգնի շատ արագ չեզոքացնել ցավն ու այրոցը, իսկ փոքրիկ վերքը շատ ավելի շուտ կապաքինվի: Սակայն հարկ է հիշել, որ ատամի մածուկը չպետք է պարունակի գունանյութեր:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru