Գլխավոր Նորություններ Լոռու մարզում 47-ամյա վարորդը Nissan-ով բախվել է Զազո կովին. կա վիրավոր.

Լոռու մարզում 47-ամյա վարորդը Nissan-ով բախվել է Զազո կովին. կա վիրավոր.

590

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ն, իր վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 644 համարանիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Նոնա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Աղբյուրը հայտնում է, որ Ստեփանավանի ոստիկանները պարզում են, թե ով է «Զազո» կովի սեփականատերը: 

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: