Գլխավոր Սպորտ Մխիթարյանի խոսքերը ազդեցություն են ունեցել Հերերայի` ՊՍԺ տեղափոխվելու որոշման վրա

Մխիթարյանի խոսքերը ազդեցություն են ունեցել Հերերայի` ՊՍԺ տեղափոխվելու որոշման վրա

115

Իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան ազատ գործակալի կարգավիճակով համալրել է «Պարի Սեն Ժերմենի» շարքերը:

Ֆրանսիայի մայրաքաղաք տեղափոխությունից հետո ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանը պատմել էր իրեն Տոմաս Տուխելի մասին, և դա այն գործոններից է եղել, որի պատճառով նա որոշել է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն:

«Կարծում եմ, որ ՊՍԺ-ն ապագայում տալու է «Ոսկե գնդակի» հաղթողներ ու կարծում եմ, որ ես այն ֆուտբոլիստն եմ, որ կարող է օգնել այդ մեծ խաղացողներին ավելի հեռու գնալ: Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ այն, ինչ անում եմ:

Կարծում եմ, որ իմ աշխատանքը ամենագեղեցիկն է աշխարհում: Ես հոգ եմ տանում ինքս իմ մասին ու ես լավ պրոֆեսիոնալ եմ: Ցանկանում եմ սովորել ու շարունակել աճել: Հիշում եմ Հենրիխ Մխիթարյանի հետ խոսակցությունը Տուխելի մասին: Նա պատմում էր, թե ինչպես է Տուխելը օգնում ֆուտբոլիստներին աճել: Ես ցանկանում եմ շարունակել բարելավել, չնայած 29 տարեկան եմ ու արդեն երկար տարիներ է, ինչ ֆուտբոլով եմ զբաղվում»,-Հերերայի խոսքերն է փոխանցում Marca-ն: