Գլխավոր Նորություններ Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ 6 վիրավոր

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ 6 վիրավոր

7276

Այսօր Տավուշի մարզում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրար են բախվել Վրաստան -Հայաստան ուղեւորատար Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է «ՀԺ»-ի թղթակիցը վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վարորդների, մահացածի եւ վթարի հետեւանքով տուժածների ինքնությունները ճշտվում են։