Գլխավոր Նորություններ Հրշեջները փրկեցին արագիլներին ու ոզնուն

Հրշեջները փրկեցին արագիլներին ու ոզնուն

556

Այսօր՝ հուլիսի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, հետո արդեն գործընկերներին միացած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները մի քանի ժամ պայքարել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի վարչական տարածքում գտնվող 30-40 հեկտար պտղատու այգիներում չոր խոտի կրակի տարածման ու կանխման դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում էին մի քանի քաղաքացիներ և ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները:

Կրակն այնքան արագ էր տարածվում, որ երբեմն հրշեջները չէին կարողանում հասցնել այն մարել: 

Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չեղան, իսկ հրշեջները կրակների միջից փրկեցին նաև արագիլների և ոզնու:
Եթե արագիլներին բաց թողեցին երկինք, ապա ոզնուն մինչև հրդեհաշիջման աշխատանքների ավարտը պահեցին հրշեջ ավտոմեքենայի մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ ՇամշյանիՖոտոռեպորտաժ