Գլխավոր Նորություններ Կադիրովը վրացի լրագրողին «ոչնչություն եւ սրիկա» է անվանել

Կադիրովը վրացի լրագրողին «ոչնչություն եւ սրիկա» է անվանել

1312

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիային «ոչնչություն եւ սրիկա» է անվանել, հաղորդում է «Լենտա»-ն:

Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:

«Նա ո՛չ Կովկասի զավակ է, ո՛չ տղամարդ, ո՛չ էլ լեռնաբնակ: Կովկասում տղամարդը նման խոսքեր չի ասում իր արյունակցի հասցեին: Գաբունիան վախկոտ է եւ անսեռ էակ: Դա ամոթ է Վրաստանի եւ նրա ժողովրդի համար»,- գրել է Կադիրովը:

Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը ոչ թե լրագրողի անձնական նախաձեռնությունն է, այլ հեռուստաալիքի կամ ինչ-որ շահագրգիռ անձանց ծրագրված քայլը:

«Այլապես Գաբունիային կանջատեին ուղիղ եթերից հենց առաջին վայրկյանից»,- բացատրել է նա:

Կադիրովը կարծում է, որ Պուտինի հետ միասին հաղորդավարը վիրավորել է նաեւ ռուս ժողովրդին: Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահն ու վարչապետը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն, իսկ հաղորդավարի դեմ քրեական գործ հարուցեն:

«Այլապես 3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները: Գաբունիային պետք է թաքցնել, քանի որ նրան առաջին իսկ հանդիպած մարդը նրա հետ կանի այն, ինչին նա արժանի»,- եզրափակել է Կադիրովը: