Գլխավոր Նորություններ Պարզվել է Լոռիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած վարորդի եւ վիրավորների ինքնությունը...

Պարզվել է Լոռիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած վարորդի եւ վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)

998

Իրավապահները պարզել են Լոռիում ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածի եւ վիրավորների ինքնությունը:Հիշեցնենք, որ ժամը 19:53-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Վազ 21-01» մակնիշի 35 LM 149 համարանիշի եւ «Գազ-24» մակնիշի 35 DA 961 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է Վազ 21-06-ի վարորդ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 1949թ-ին ծնված Արտուշ Մարտիրոսյանը:

Գազ-24-ը վարել է Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի բնակիչ, 1988թ-ին ծնված Վիգեն Առաքելյանը:

Քաղաքացիներն ու Սպիտակի հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել ու շտապօգնության մեքենային մոտեցրել մեքենաներում գտնվող ուղեւորներ Ռիտա փիլոյանին, Լենա Մարտիրոսյանին եւ Գայանե Հովհաննիսյանին, ովքեր տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեքենաների գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հիվանդանոց տեղափոխված տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: