Գլխավոր Նորություններ Որն էր Հայաստանում հոսանքազրկումների իրական պատճառը

Որն էր Հայաստանում հոսանքազրկումների իրական պատճառը

848

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել:

Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, որ հարյուր տոկոսով այդ տատանումները եկել են իրանական էներգահամակարգից: Նա խոստացել է՝ կստեղծվի աշխատանքային Խումբ, պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն:

«Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել և չի ունենա»,- ասել է նա: