Գլխավոր Նորություններ «Ժողովուրդ». Խայտառակ չարաշահումներ՝ ԲԷՑ-ում

«Ժողովուրդ». Խայտառակ չարաշահումներ՝ ԲԷՑ-ում

142

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու առանձին նյութ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն ուսումնասիրելու եւ իրավական ընթացք տալու համար: Բանն այն է, որ Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք չարաշահումներ: Ի դեպ, ԲԵՑ-ում հայտնաբերված չարաշահումների մասին բարձրաձայնել է նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ու տարբեր լրատվամիջոցներում Սանասարյանի հետ կապված ակնարկներ եղան` ԲէՑ-ում ստուգումների հետ կապելով իրեն սպասարկող «Լեքսուս» մեքենայի առկայությունը: Ինքը` Դ.Սանասարյանը, կտրականապես հերքել է այդ լուրերը:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում