Գլխավոր Նորություններ «Օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել...

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է. նրանք հարցաքննվել են

684

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է, նրանք հարցաքննվել են:

Հիշեցնենք, որ սպանությունից հետո որոշ ժամանակ պահանջվեց պարզելու, թե ովքեր են եղել Մասիվցի Անդիկի հետ նույն տաղավարում գտնված անձինք:

Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները բերման էին ենթարկել Հայաստանում գտնվող «օրենքով գողերի»: 

Մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը եւ հայտնաբերել սպանությունը կատարողին։