Գլխավոր Սպորտ Ալաշկերտը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ (տեսանյութ)

Ալաշկերտը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ (տեսանյութ)

141

Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Ալաշկերտը 3-1 հաշվով հաղթեց Մակեդոնիային։ Խաղի հաշիվը բացեց Նիկիտա Տանկովը (16′): 

Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը. 52-րդ րոպեին աչքի ընկավ Ջասարոսկին։

Այս գոլից հետո Ալաշկերտը չհանձնվեց ու կարողացավ ևս 2 գոլ խփել. նախ Սեկուլիչն 66-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, իսկ 81-րդ րոպեին էլ նրա գործողությունների արդյունքում հյուրերի ֆուտբոլիստ Բիանորը դարձավ ինքնագոլի հեղինակ (3-1):

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 18։30-ին։