Գլխավոր Նորություններ Նարնջի չափի հասնող կարկուտ. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նարնջի չափի հասնող կարկուտ. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3247

Իտալիայի կենտրոնում, Ադրիատիկ ծովի ափամերձ շրջաններում նարնջի չափի հասնող կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնում է ifter.com-ը։

Կարկուտը տեղացել է Աբուզզո շրջանի Պեսկարայի համայնքում: Հսկայական կարկուտից տուժել է 18 մարդ, ովքեր ստացած վնասվածքների պատճառով հայտնվել են հիվանդանոցում։ Տուժածները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, ոմանց վերքերն այնքան խորն են եղել, որ կարիք է եղել վիրաբուժական միջամտության:

Միևնույն ժամանակ Պեսկարայի հիվանդանոցներից մեկի վիրահատական բաժանմունքում ջրհեղեղի պատճառով ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, քանի որ առաջին հարկում եղած բոլոր գործող վիրահատարանները լցվել են ջրով։ Հիվանդանոցի ավտոկայնատեղիում ջրի մակարդակը հասել է մոտ երկու մետրի: Ավտոկայանատեղիում ջրի մակարդակը հասել է 2 մետրի:

Բացի դրանից, կարկուտը լուրջ վնաս է հասցրել Պեսկարայի քաղաքին։ Կարկուտի հետևանքով վնասվել են մեքենաներ, կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել շենքերի տանիքները :

Վատ եղանակի պատճառով այժմ տուժում է Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանը, կենտրոնական Աբրուզզոն եւ Մարչե շրջանը:

Մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրել են հսկայական կարկուտի եւ նրա հասցրած վնասների լուսանկարները։

Ստեղծված իրավիճակին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեսանյութերի միջոցով։