Գլխավոր Նորություններ Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումը Թուրքիա

Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումը Թուրքիա

173

Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ այդ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:

Դրանք տարվում են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա, ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:

Օրեր առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ Թուրքիա ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կարող է սկսվել «հաջորդ շաբաթ»: