Գլխավոր Նորություններ Խոշոր վթար Կոտայքի մարզում․ Mazda-ն կողաշրջված հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Խոշոր վթար Կոտայքի մարզում․ Mazda-ն կողաշրջված հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

75

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Արմեն Կ.-ն Mazda մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Արմեն Կ.-ն և նրա ուղևոր Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: