Գլխավոր Նորություններ Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ քայլերը սկսված են. երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք...

Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ քայլերը սկսված են. երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել. Տաթևիկ Ռևազյան

97

Փոքր ավիացիայի զարգացման քայլերն արդեն սկսվել են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել: Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել: Քայլերն արդեն սկսվել են», – ասաց նա:

Ռևազյանն ընդգծեց, որ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, մինչդեռ այս պահին քաղավիացիան փորձում է վեր հանել առկա խնդիրները և գտնել լուծումներ: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծեց, որ նախատեսվում են օրենքով փոփոխություններ կատարել:

«Մեր առաջարկը պատրաստ է. գերթեթև՝ մինչև 450 կգ, օդանավերի հետ կապված օրենքը փոխենք: Հիմա ՀՀ-ում այդ օդանավերը գրեթե անհնար է գրանցել», – ասաց նա: