Գլխավոր Մամուլ Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա…

Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա…

196

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիրքորոշումը, ըստ որի՝ եթե նրա հոկտեմբերին նախատեսված այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա գազի գնի շուրջ բանակցություններն անիմաստ և անարդյունք են լինելու:

Ռուսաստանի նախագահի նման հետևողականությունը Քոչարյանի ազատության հարցում տարակուսանք է հարուցում նաև ռուսական իշխանական և փորձագիտական շրջանակներում, և շատերը դա կապում են ոչ այնքան անձնական մտերմության, որքան անձնական բիզնես շահերի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: