Գլխավոր Նորություններ Բախում տեղի է ունեցել, բայց հարվածել են միայն քաղաքացիները, 19 մարդ բերման...

Բախում տեղի է ունեցել, բայց հարվածել են միայն քաղաքացիները, 19 մարդ բերման է ենթարկվել. Օսիպյանը՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին

92

Բախում տեղի է ունեցել, բայց միմյանց չեն հարվածել, հարվածները եղել են միակողմանի՝ քաղաքացիների կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով գիշերը Իջևանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին։ 

«Երեկ մի խումբ քաղաքցիներ օրվա ցերեկային ժամերին մոտ 5-6 անգամ տարբեր հատվածներում ճանապարհ փակեցին և ոստիկանության աշխատողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացեցին, իսկ երեկոյան արդեն քաղաքացիները շատացել են, թիվը հասել է մոտ 500-600-ի և հրաժարվել են կատարել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները, հրաժարվել են Երևան-Իջևան ճանապարհը բացեն։ Ես հանձնարարեցի շղթա կազմեն և քայլեն առաջ, քաղաքացիներին բացատրեն և ստիպեն որպեսզի բացեն ճանապարհը։ Սակայն մեր օրինական քայլերին նրանք դիմավորեցին, մահակներով, տարբեր առարկաներով ու քարերով։ Արդյունքում 12 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներստացան և տեղափոխվեցին Իջևանի ԲԿ»,- ասաց Օսիպյանը։

Օսիպյանի խոսքով իրավիճակի մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին. «Իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջևան և ինքս անմիջապես շտապեցի այստեղ։ Իրավիճակի մասին զեկուցեցի ՀՀ վարչապետին, ինձ այստեղ դիմավորեց մոտ 30 քաղաքացի, նրանց հետ բանակցեցի մոտ կես ժամ։ Ես նրանց բացատրեցի իրենց կողմից անօրինական գործողությունները։

Նրանք պահանջում էին Իջևանի տարածքում վերացնենք անշարժ պահակակետերը, որոնք հսկում են Իջևանից, Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը։ Պայմանով էին խոսում ինձ հետ ասում էին, վերացրեք այդ պահակակետերը, ապօրինի ծառահատման դեպքով բերման ենթարկվածներին բաց թողեք, մեքենաները, որոնցով առանց փաստաթղթերի փայտ են տեղափոխել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Բայց ես նմանատիպ հրաման չեմ տա, ավելին քրեական գործ է հարուցվել այս գործով։ Այս պահին ունենք ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված 19 անձ, անթույլատրելի եմ համարում նման ոճով խոսելը, երկար տարիներ նրանք սովոր են եղել անօրինական ոչնչացնել անտառը և այն վաճառել։ Ցանկացած գործողություն լինելու է օրենքին համապատասխան, մենք թույլ չենք տալու նման տոնով խոսել ոստիկանության հետ»։