Գլխավոր Նորություններ Ներխուժեցին տուն, ասեցին՝ «շորերդ հագի, գնում ենք». Իջևանի երեկվա դեպքերից տուժած քաղաքացի

Ներխուժեցին տուն, ասեցին՝ «շորերդ հագի, գնում ենք». Իջևանի երեկվա դեպքերից տուժած քաղաքացի

340

Իջևանում երեկվա բողոքի ակցիաների պատճառով տուժած քաղաքացիներից մեկը պնդում է, որ երեկոյան ոստիկանները ներխուժել են իր տուն ու ծեծել.

«Եկան, դուռը դմփացնում էին, բացեցի, ներխուժեցին բա «շորերդ հագի, գնում ենք», ասեցի՝ «որտե՞ղ, ընգեր ջան», էն մեկն ասաց՝ «չի ուզում գա, բռնի ուժով տար», – լրագրողներին պատմեց քաղաքացին:

Նա նշեց, որ բերման չի ենթարկվել, փոխարենը ոստիկանները ծեծել են իրեն: Քաղաքացին ցուցադրեց մարմնի տարբեր հատվածում ունեցած վնասվածքները՝ պնդելով, որ ունի վնասվածքներ գլխի, ոտքի, աչքի, թևի ու թիակների հատվածում:

Քաղաքացին ասաց, որ երեկոյան լսել է՝ ինչպես են բերետավորները և Երևանի ոստիկանության բաժնից ժամանած աշխատակիցները որոշել ժողովրդի վրա հարձակվել.

«Որոշում էին, որ արդեն ժողովրդին վրա տան: Լույսերն անջատած էր, անցավ ընդամենը կես ժամ, ստայանկից եկան, որ ժողովրդին փակեն, սկսեցին ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրանց են ջարդել, փախել են», – պատմեց քաղաքացին:

Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ բախումները սկսվել են ժողովրդից՝ քաղաքացին հակադարձեց.

«Կռվի կեսը խի՞ չեն նկարել: Ընդամենը 20 տոկոսն ա նկարած, որը իրանց ձեռ ա տված, էդ են նկարել»: