Գլխավոր Նորություններ Ավտովթար Գեղարքունիքում. կա զոհ և վիրավորներ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ավտովթար Գեղարքունիքում. կա զոհ և վիրավորներ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

232

Ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Երվանդյանի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ավետիսյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։  Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։