Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. սկսվել է դիզվառելիքի...

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. սկսվել է դիզվառելիքի արտահոսք. կան վիրավորներ

167

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասկի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Թումանյանի հրշեջ-փրկարարները: Դեռևս անհայտ պայմաններում 59-ամյա Եգոր Թամրազյանի վարած ГАЗ 53 մակնիշի 35 RA 227 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել, որը լցվել է Դեբեդ գետը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել են, որ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ