Գլխավոր Նորություններ Ուղղորդված եզրակացություն. Ովքեր են կանգնած Ամուլսարի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում. «Ժամանակ»

Ուղղորդված եզրակացություն. Ովքեր են կանգնած Ամուլսարի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում. «Ժամանակ»

132

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այնտեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը:

Մեր տեղեկություններով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով, բայց հայտնի է ամենակոռումպացված երկիր լինելու համբավով:

Հարցը այստեղ ոչ միայն 400 հազար դոլար գումարի յուրացման հնարավորությունն է, այլ որ Ամուլսարի հանքավայրի հարցով մենք կունենանք ուղղորդված եզրակացություն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» թերթի՝ 23.04.19թ. համարում: