Գլխավոր Նորություններ Կրակոց՝ Շիրակի մարզում. «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը հայտնաբերվել ու բերման է...

Կրակոց՝ Շիրակի մարզում. «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

103

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 21-ին, Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է արձակել։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվորեն Շիրակացի փողոցի թիվ 87 հասցեի դիմացից հայտնաբերել են Ստեփան Մ.-ին, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իր նախկին կնոջ տան դիմաց իրեն պատկանող «Վեպր» տիպի որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ստեփան Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: