Գլխավոր Նորություններ Փաշինյանի իշխանությունը ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին. «Ժամանակ»

Փաշինյանի իշխանությունը ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին. «Ժամանակ»

264

«Ժամանակը»  թերթը գրել է, որ ավիոկերոսինի ներմուծմամբ սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող կոնցեռնը։

Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը։ 

Պարբերականի տեղեկություններով` ավիոկերոսինի ներմուծմամբ սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը։

«Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին»,– գրում է թերթը։

Ըստ «Ժամանակի»` նոր իշխանությունն այս ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» թերթի՝ 23.04.19թ. համարում: