Գլխավոր Նորություններ Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի...

Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

81

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: